05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինտելեկտով հաղթահարենք գազի թանկացումը /վիդեո/

Գազի սակագնի թանկացման դեմ պետք է պայքարի ճիշտ մեխանիզմ ընտրել: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքն է սա եւ նա  պատրաստ է ոչ միայն միանալ համաժողովրդական պայքարին,  այլև արտագաղթը և միջին և մանր ձեռնարկությունների սնանկացումը կանխելու նպատակով վիճակից դուրս գալու տարբերակներ առաջարկել:

Այդ տարբերակների և իրենց միության հաջորդ քայլերի մասին Գագիկ Մանուկյանը անդրադարձավ Henaran.am-ի հետ զրույցում:

“Մենք ոչ թե դա անելու ենք փողոցներ դուրս գալով, այլ ավելի ինտելեկտով: Թող վիրավորական չհնչի, մենք որպես նորմալ կառույց, պաշտոնապես դիմելու ենք,  որպեսզի փոփոխությունների փաթեթը ստանանք, նայած մեզ ինչ կպատասխանեն, եթե չստանանք փորձելու ենք այլ ճանապարհով: Մենք հաշվարկներ ենք անելու, և այդ հաշվարկները կդնենք կառավարության առաջ”,- մասնավորապես նշեց նա:

Գագիկ Մանուկյանը կարծում է, որ պետք է կառավարությանը կանգնեցնել ընտրության առաջ:” Փոքր բիզնեսներ է փակում, միգրացիա է խթանում, թե զսպում է “ՀայՌուսգազարդին” կամ Ռուսաստանի հետ իր հարաբերություններն է վերանայում”:

Մակարյանի կարծիքով, եթե հնարավոր չլինի խնդիրը լուծել,  պիտի   մտածել այլընտրանքային տարբերակների մասին: Հարկավոր է ռեսուրսային այլ տարբերակներ գտնել, կամ էներգիա ստանալու՝ ասենք արևային եղանակով  կամ քամու միջոցով, ինչը այլ երկրներում արդյունավետ կիրառվում է:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ