28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր մարզիչ ունի

Նոյեմբերի 1-ից Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդական թիմը գլխավորող Արթուր Պետրոսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստի անցած ուղին:

Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971թ. դեկտեմբերի 17-ին Գյումրի (Լենինական) քաղաքում:

Հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակում», որի կազմում հանդես է եկել 1989-1998 թվականներին:

1998-1999 թվականներին Արթուր Պետրոսյանը շարունակել է ֆուտբոլային կարիերան իսրայելական «Մաքաբիում»:

1999-2000 թվականներին նա կրկին վերադարձել է հարազատ «Շիրակ»:

1999-ին կիսապաշտպանը հանդես է եկել նաեւ Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվի» կազմում:

2000 թվականից Արթուր Պետոսյանը կարիերան շարունակել է Շվեյցարիայում, որտեղ 2000-2003-ը հանդես է եկել «Յանգ Բոյզում», իսկ 2003-2006-ը՝ «Ցյուրիխում»:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 1992 թվականին:

1992-2005թթ. Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 70 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ:

Պետրոսյանը  Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն է (Հենրիխ Մխիթարյանից հետո): Նա Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1995, 1999), Հայաստանի կրկնակի սուպերգավաթակիր (1996, 1999), Շվեյցարիայի գավաթակիր (2005), Շվեյցարիայի կրկնակի չեմպիոն (2005-2006):

Արթուր Պետրոսյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996-ին ու 2000-ին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997-ին:

Պետրոսյանը մարզչական գործունեությունը սկսել է 2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխի» մինչեւ 14, 15, 16, եւ 18 տարեկանների թիմերը:

2011 թվականին «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն:

2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը:

2016-ին ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ