14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«Համաձայնության չենք կարողացել հանգել»

Արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի աշխատասենյակում խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընթանում էր ԸՕ-ի շուրջ քննարկում: Հիշեցնենք, որ այսօր ԸՕ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց 104 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկումները դեռ շարունակվում են, սակայն համաձայնության չեն կարողացել հանգել.

«Այն հարցը, որի մասին վարման կարգով խոսեց Գագիկ Ջհանգիրյանը, դեռ լուծված չէ, հուսով եմ՝ կգանք ընդհանուրի, այս պահին կենտրոնացած ենք խնդրի լուծման վրա»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը բարձրացրել էր այն հարցը, որ փոփոխությունների համաձայն քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև այն անձանց համար, որոնք, հնարավորություն չունենալով ընտրակեղծիքի մասին իրենց ահազանգը ստուգել, ըստ էության անուղղակիորեն սուտմատնություն են իրականացնում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ կլինի հաջորդ քննարկումը, այդ մասին Զուրաբյանը ոչինչ չգիտեր:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հրաժարվեց զրուցել լրագրողների հետ՝ ասելով, որ «գլուխն ուռել է քննարկումներից հետո»: Քննարկմանը «Ժառանգություն» խմբակցությունից որևէ մեկը ներկա չէր, հիշեցնենք, որ «Ժառանգությունը» բոյկոտում էր նաեւ 4+4+4 ձեւաչափով քննարկումները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ