07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

«Իշխանությունն ապահովագրում է իրեն»

«Մենք դիտավորության խնդիր չունենք, եթե մարդը սուտ է  ասում, նա պետք է քրեական պատասխանատվություն կրի: Բայց դիտավորություն խնդիրը պետք է ամրագրված լինի օրենսդրության մեջ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ հենց այս կետի շուրջ՝ դիմումատիուին պատասխանատվության ենթարկելու, անհամաձայնության կա իշխանության ու ընդդիմության միջև:

Ըստ նրա՝ նման կերպ իշխանությունները փորձում են իրենց ապահովագրել որոշակի քանակությամբ դիմումներով:

Մեր հարցին, թե չի կարծում, որ նման դեպքում մարդիկ կվախենան ու դիմումներ չեն ներկայացնի, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր ունեն բարձր իրավական գիտակցություն ու պատրաստ են իրենց քաղաքացիական պարտքը կատարել, խոսքը նրա մասին է, որ մենք այս գործընթացի հիմքում պետք է ինչ-որ տրամաբանություն դնենք, որը մենք չենք տեսնում»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ