27 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք չենք խեղճանալու. Արամ Մանուկյան/վիդեո/

Ինչպես ամեն ուրբաթ, այսօր էլ` մայիսի 17-ին, Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց ՀԱԿ-ը բողոքի ակցիա էր կազմակերպել` “հանուն արդարության, հանուն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատության”:

 Արամ Մանուկյանը հրաժարվեց պատասխանել Henaran.am-ի հարցերին, քանի որ շտապում էր ՀԱԿ վարչության նիստին: Նա տեղեկացրեց, որ այսօր այստեղ եկել է միայն  հավաքված հանրության առաջ հայտարարությամբ հանդես գալու համար.

“ Հայաստանում ոչ մի քաղբանտարկյալ չի լինելու և դա մեր սկզբունքն է, չկա այդ մարդը Հայաստանում, չկա այդ իշխանությունը որ համոզի որ պետք է քաղբանտարկյալ լինի, մենք էլ խեղճանանք ու քաղբանտարկյալների համար մեր պայքարը դադարացնենք”

Արամ Մանուկյանի անձնական կարծիքով`   մինչև օգոստոս այլևս Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու:Արամ Մանուկյանը  իշխանություններին դիմեց կոչով .”Կրկին անգամ խոհեմություն հանդես բերել, ողջամիտ լինել և չվնասել Հայաստանի վարկին: Ունենալով քաղբանտարկյալ Հայաստանն է վնասվում` ոչ թե միայն շարժումը ,ոչ թե միայն Տիգրանը, այլ Հայաստանի վարկն է միջազգային կառույցներում տուժում”:

Հիշեցնենք, որ ամեն ուրբաթ ՀԱԿ-ը ՀՀ գլխավոր դատախազության մոտ ակցիա է իրականացնում ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքաելյանի,Դավիթ Քիրամիջյանի , Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի, որոնք դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման Կարապի լճի հարևանությամբ անկարգություններ անելու համար , որի արդյունքում խոչնդոտվել է ոստիկանների աշխատանքը:ՀԱԿ-ը գտնում է,որ նրանք դատապարտվել են քաղաքական հայացքների համար:

Արամ Մանուկյանի ելույթի մանրամասները` Henaran.am-ի  տեսանյութում :

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ