21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին

Ազգային ժողովն այսօր քվեարկության դրվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք միտում են տեսնում՝ ձեռք բերված համաձայնագիրը տապալելու, իսկ կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում մեկ բառ ավելացնել: «Մեր քննարկումները որևէ հանգուցալուծման չեկան, սակայն համաձայնագիրը չեղարկելը կնշանակի, որ զրկվում ենք ընդդիմության պահանջից՝ ընտրացուցակների հրապարակումից ու տեսանկարահանումից:

ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկում, բայց մեծամասնության ղեկավարը մեզ խոստացել է, որ քննարկումները կշարունակվեն, իսկ եթե չգանք համաձայնության, 2-րդ ընթերցման քվեարկությանը չենք մասնակցելու»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե որևէ միտում չկա, կան մանսագիտական տարբեր մոտեցումներ: Նա խնդրեց բոլոր ուժերին կողմ քվեարկել առաջին ընթերցմանը, ապա կշարունակեն հարցի շուրջ քննարկումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը շեշտեց, որ իրենք ոչ թե դեմ էին նախկին համաձայնագրին, այլ դրա արտացոլմանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս ասաց, որ փոքրիկ թնջուկ կա, որը պետք է բացվի: Նա համաձայնեց կողմ քվեարկել առաջին ընթերցմանն, ապա շարունակել քննարկումները:

Ի վերջո նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 4 դեմ,  1 ձեռնպահ, 104 կողմ ձայներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ