31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Թանգարանային գիշերը” մուտքն անվճար է

“Թանգարանային գիշեր” միջոցառման ընթացքում նախորդ տարի “Էրեբունի” թանգարանն ունեցել է շատ ավելի այցելու, քան սովորական օրերին: Միայն այդ օրը թանգարան է այցելել  1465 մարդ: Դա այն դեպքում, երբ ամբողջ տարվա ընթացքում թանգարան այցելում է 15-17 հազար քաղաքացի:

“Թանգարանային գիշերվա” ընթացքում մուտքն անվճար է: Այս տարի մայիսի 18-ին` ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր բոլոր թանգարաններում մուտքն անվճար է լինելու այցելուների համար:

“Էրեբունի” պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ կան նաև այլ օրեր, որի ընթացքում թանգարան մուտքը կազմակերպվում է անվճար: Դա ամեն ամսվա վերջին շաբաթ օրն է, ինչպես նաև կան օրեր ուսանողների, դպրոցականների համար :

Թանգարանի տնօրենը նկատում է, որ մարդկանց մոտ թանգարաններ այցելելու ցանկություն կա , սակայն շատ դեպքերում հնարավորությունը չի ներում: Տոմսը  200-1000 դրամ արժե: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ