21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ես ավելին եմ տվել ՀՀԿ-ին. Իրավունք

֊Կցանկանա՞ք վերստին պատգամավորի մանդատ ունենալ։
֊Ինչո՞ւ չէ։ Խորհրդարանական աշխատանքն իմ սկսած գործերի շարունակությունն է։ Բայց եթե կան մարդիկ, որոնք ավելի պետք են, քան ես, խնդիր չեմ տեսնում։ Եթե ես նորից լինեմ պատգամավոր, նույն ոգով ու ջանասիրությամբ եմ աշխատելու։
֊Ի՞նչ տվեցիք Դուք ՀՀԿ-ին և ի՞նչ ստացաք նրանից։
֊Կարծում եմ ես ավելին եմ տվել։
֊ՀՀԿ֊ական դառնալով՝ Ձեր վարկանիշը չտուժե՞ց։
֊Եթե նկատի ունեք սոցցանցերում երեսուն-քառասուն հոգու գրառումները, դրանք ինձ համար չափանիշ չեն, ինձ համար կարևորը փողոցով քայլող հայն է, որն ինձ տեսնում է, մոտենում է։ Վարկանիշը քո տեսակն է, դու լա՞վ հանրապետական ես, թե՞ ոչ։ Ես լավ հանրապետական եմ, որովհետև չեմ եկել իմ տան կահույքը փոխելու, մեքենաներ, ադամանդներ գնելու։ Ես պատգամավոր դարձա արդեն Շուշան Պետրոսյան դարձած։ Ես եկել եմ աշխատելու։ Ասում են եկել է իր PR-ն անելու, մոռանում են, որ 131 պատգամավորներից ամենափիառվածը ես էի, ես արդեն Շուշան Պետրոսյան էի։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ