08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սպասում են Սամվելը մեռնի … ազատամարտիկի կնոջ վերջին ճիգը /վիդեո/

Արդեն 16 տարի հաշմանադամ ամուսին է խնամում Գյուլիզար Հովակիմյանը: Ամուսինը Արցախյան պատերազմի մասնակից է: Կնոջ պատմելով բոլորը գիտեն նրա հերոսությունների մասին.” Շրջափակման մեջ է մնացել, կյանքը մի կերպ փրկվել է` գլխից, ոտքից վիրավոր է: 2-րդ կարգի հաշմանդամ է, բայց լրիվ անկողնային , օրենքով 1-ին կարգ էր հասնում, բայց չտվեցին, որովհետև ոչ տեր ունեինք, ոչ էլ փող”:

Արդեն 4 տարի կառավարության նիստերի օրերին էպիլեպսիայով հիվանդ կինը կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա է անում. ” Գալիս կանգնում եմ հաճախ չեն էլ նկատում , ուշադրություն չեն դարձնում”:

Որպես վիրավոր ազատամարտիկ պետության կողմից խոստացված բնակարանին է սպասում: Հերթագրել են` խոստացել են բնակարան հատկացնել: Երկու երեխա ունեն, երկուսն էլ`  հաշմանդամ:

“ Անցած շաբաթ էլ եմ եկել նախարարին հանդիպել, ասեց Ձեզ 2015 թվին կտանք: Ես էլ ասեցի գամված տեղաշորում ես ինչ գիտեմ վաղը կենդանի կլինի, թե չէ: Սպասում են Սամվելը մեռնի, որ մեզ տուն չտան, բա հիվանդ երեխեքիս ինչ եմ անելու….”,-Henaran.am-ի հետ կիսվեց Գյուլիզար Հովակիմյանը:

“Կուզեի իրա բնակարանը գոնե մեկ օր տեսներ նոր մահանար”,-սա հուսահատ կնոջ միակ երազանքն է:

Ազատամարտիկի ընտանիքի ճակատագրի մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ