15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության ծրագիրը հիմնված է նախագահ Սարգսյանի հայեցակարգային ելույթի վրա /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեին  ՀՀԿ ԳՄ, այնուհետև  խորհրդի նիստերը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  տեղեկացրեց՝  նիստի օրակարգում  եղել է  Կառավարության նոր ծրագրի քննարկումը:

«Վարչապետը ներկայացրեց ՀՀ Կառավարության  ծրագրի նախնական տարբերակը: Բնականաբար,  հնչեցին տասնյակից ավելի հարցեր: Կառավարության նոր ծրագիրը բխում է նախագախի՝ փետրվարի 12-ի եկույթից: Կարապետյանի կառավարությունը, ինչպես նաև նոր ծրագիրը, բնականաբար, պիտի ունենային  ազդակներ, որոնք բխում են նախագահի ծրագրային ելույթից», – նշեց Շարմազանովը:

Նա շեշտեց՝  հանրային  կյանքի բոլոր ոլորտներն ունեն համակարգային փոփոխության կարիք:

«Ներքին ու արտաքին անվրանգության հիմնախնդիրները մեզ համար եղել և մնում են ամենակարևորները: Իսկ քանի որ երկրի անվտանգության հիմնական  պատասխանատուն երկրի նախագահն է, անվտանգության հետ կապված՝ հիմնական թեզերը նախագահի ծրագրային, հայեցակարգային  ելույթից են վերցված», – ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

Նա շեշտեվ՝  ՀՀ-ն շարունակելու է համագործակցել գործընկեր պետությունների հետ, իսկ ԼՂՀ  հիմնախնդրի վերաբերյալ հայեցակետերը չեն փոխվել. Միսնկի խմբի ձևաչափով խնդիրը պետք է ստանա արդարացի ու խաղաղ կարգավորում և, բնականաբար, ՀՀ-ն  ձգտելու է հասնել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման:

Շարմազանովը հիշեցրեց՝ Կառավարության ծրագիրը թեև երկարատև ռազմավարական ծրագիր է, այդուհանդերձ, այն պիտի փաստացի գործի մինչև ապրիլյան ընտրությունը, այսինքն՝ այն դե  յուրե վեցամսյա ծրագիր է:

Շարմազանովը նշեց՝ հաջողության հասնելու համար Կառավարությունը և իշխող կուսակցությունը ակտիվորեն պայքարելու են կոռուպսիայի ու սոցիալական անարդարության դեմ, առանձնակի ուշադրություն է սևեռվելու կրթական ոլորտի վրա՝ հատկապես մարզերում ու գյուղական համայնքներում գործող կրթական հաստատությունների:
Շարմազանովը նշեց՝ քանի  որ ծրագիրը նախնական է, չի ուզում փակագծերը բացել, ապա հույս հայտնեց՝  եթե  միավորվենք ու ջանք թափենք, միանշանակ, վեց ամսում էլ կարելի  է հաջողությունների հասնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ