13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի հնարավորությունը. սառը ցնցուղ որոշ ԲՀԿ-ականների համար /վիդեո/

“Նոր հեծանիվ պետք չէ հորինել, ամբողջ աշխարհում կա մի ձեւ իշխանությունը վերցնելու, դա ընտրություններն են: Մեր երկրում համապետական ընտրությունները ավարտված են: Իհարկե, եղան քաղաքական ուժեր, ովքեր մայրաքաղաքի ընտրությունները փորձեցին վերածել համապետական:

Եթե ուզում են գան իշխանության, թող հանգիստ պատրաստվեն 2017 թվականի ընտրություններին”,-լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարամզանովը անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն խաղաղ ճանապարհով գալու է իշխանության:

 Շարմազանովը անկեղծացավ եւ ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն  ընդդիմադիր չի լինելու` չի զարմացրել:

“Մարդն իր կարծիքն է ասել, ուղղակի փաստեցինք, որ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը սառը ցնցուղ էր ԲՀԿ որոշ գործիչների համար: Իսկ թե ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի, իշխանություն, թե այլընտրանք, դա իրենց կուսակցության ներքին խնդիրն է”,- ասաց էդուարդ Շարմազանովը: 

Քննարկվե՞լ է կոալիցիայի հնարավորությունը` դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ