13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Նա-խա-գահ, Հո-վիկ Աբրա-համ-յան”. կանչեցին ԱԺ նախագահին /վիդեո/

Քիչ առաջ՝  մինչ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մեկնարկը՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ  ՀՀԿ գրասենյակի առաջ հավաքված Հանրապետության 33 շենքի բնակիչներին: Հիշեցնենք, նրանք պայմանագիր ունեն “Գրանդ հիլզ”-ի հետ: Վերջինս քանդել է նրանց տները, կնքել պայմանագիր նոր բնակտարածներ տրամադրելու մասին: Բայց հինգ տարի է հարցը լուծում չի ստանում:

“Նա-խա-գահ, նա-խա-գահ, Հո-վիկ Աբրա-համյան”,-կանչեցին խաբված բնակիչները: Նրանց մոտենալով՝ ԱԺ նախագահը հարցրեց՝ մի թե նրանց հարցը չի լուծվել:

“Ոչ խաբել են, հույս տվել եւ մնացել ենք դրսում”,-ասացին՝ խնդրելով Աբրահամյանին այդ մասին տեղյակ պահել Հանրապետության նախագահին: 

ԱԺ նախագահի եւ բնակիչների զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ