19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դեմիրճյանը ցիտեց Սերժ Սարգսյանին, իսկ ՀԱԿԿ-ի գաղջությունը

՛՛Երկիրը շարունակում է գտնվել ճգնաժամի մեջ, սոցիալական, հոգեբանական ճգնաժամի մեջ, գաղջ մթնոլորտ է երկրում իսկապես տիրում /Նախագահ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում ասել էր, որ խնդիը երկրում տիրող գաղջ մթնոլորտն է-խմբ./:

Այս պայմաններում վերանշանակվում է այն կառավարությունը, որի գործունեության հետևանքով աճել է արտագաղթը, գործազրկությունն ու աղքատությունը: Հիմնավորումն այն է, որ կառավարությունը յոթ տոկոսանոց աճ է ապահովել, եթե այն կա, ապա տեսանելի չէ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: 

Նա նշեց, որ ՀԺԿ-ը չմասնակցեց ավագանու ընտրություններին, քանի որ գտնում էին, որ ճիշտ կլինի ընդդիմության մասնակցությունը միասնական ցուցակով: Henaran.am-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված ՀԱԿ-ի տապալումն այս ընտրություններին, Դեմիրճյանը պատասխանեց, որ ընդդիմությունը պետք է միասնական հանդես գար, այդ դեպքում շատ ձայներ կունենար չնայած ընտրակեղծիքներին: 

՛՛Չի կարելի ՀԱԿ-ի տապալում անվանել, մենք գտնում էինք, որ ուժերը չմիավորվեցին, դա տեղի չունեցավ, այդ դեպքում շանսերը շատ ավելի մեծ կլինեին՛՛: 

Հարցին, թե չի կարծում, որ ՀԱԿԿ-ի ներսում էլ գաղջ մթնոլորտ կա, Դեմիրճյանը պատասխանեց. ՛՛Չեմ կարծում, որ կոռեկտ կլինի խոսել ՀԱԿ կուսակցության ներսի մթնոլորտի մասին՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ