03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը հորդորեց օգնել ՛՛Սպայկա՛՛ ընկերությանը. գիշերը բռնկված հրդեհը դեռ չի մարվել /լրացված/

Մայիսի 15-ին` ժամը 23:58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող ՛՛Սպայկա՛՛ ՍՊԸ-ում: Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 2500քմ մակերեսով:

Այսօր կառավարության նիստին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ  վնասի ծավալները բավական մեծ են՝ 1500 քառ. մ-ից ավելի: ՛՛Նմուշառումներ ենք իրականացրել, մինչև օրվա վերջ վերջանական պատկերը կունենանք ու կներկայացնենք մասնավորապես օդի աղտոտվածության հետ կապված՛՛,-ասաց նախարարը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանին ասաց, որ ՛՛Սպայկայի՛՛ հրդեհը վնաս է տալու  սառնարանային տնտեսությանը: ՛՛Մենք պարտավոր ենք միջամտել ու սկսել աշխատանք ՛՛Սպայկա՛՛ ընկերության հետ, միգուցե մենք կարող ենք այլ արտադրական տարածքներ առաջարկել, որպեսզի ժամանավորապես մթերումները այլ տարածքներում կազմակերպվի, որպեսզի վնաս չլինի՛՛,-ընդգծեց վարչապետն ու հորդորեց ընկերության ղեկավարության հետ քննարկել նոր արտադրական տարածքներ հատկացնելու հարցը: 

 ԱԻՆ հաղորդմամբ` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար և փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ: Դեպքի վայրում է նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

Ժամը 13:15-ի դրությամբ`”Սպայկա”-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է,  այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻՆ լրատվական ծառայության պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Ներկայում հրշեջները շարունակում են աշխատանքները կրակի օջախները մարելու ուղղությամբ: Նշվում է, որ  1-1,5 ժամ անց կրակը լիովին կմեկուսացվի:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ