03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչպե՞ս մեկ բաժակ սուրճը դարձնել օգտակար

Թեև սուրճի օգտակարության կամ վնասի մասին վեճերը շարունակվում են, այնուամենայնիվ սուրճի հակառակորդները չեն կարող չհամաձայնվել, որ օրական երկու բաժակ սուրճն օգտակար է:

Սուրճն առավել օգտակար դարձնելու համար փորձեք այն սոյայի կաթով: Սոյայի կաթը քիչ կալորիաներ ունի և սպիտակուցի ու կալցիումի աղբյուր է: Սոյայի կաթն օգտակար է նաև սրտի համար և արագացնում է ճարպերի այրման գործընթացը:

Սուրճը կարող եք վայելել նաև դարչինով: Դարչինը ոչ միայն հրաշալի հոտ ունի, այլև պաշտպանում է օրգանիզմը 2-րդ տիպի շաքարախտից, ինչպես նաև կարգավորում է օրգանիզմում ինսուլինի քանակը: Օրական մեկ թեյի գդալ դարչինը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Սուրճից առաջ և հետո խմեք մեկ բաժակ ջուր, քանի որ սուրճն օրգանիզից դուրս է բերում ավելորդ հեղուկը: Ցավոք, հաճախ մեր օրգանիզմում հեղուկի պակաս կա:

Փորձեք նաև սուրճը մեղրով: Մեղրը փոխարինում է շաքարը ու օրգանիզմը հարստացնում կարևոր միկրոտարրերով:

Nuga Best – Armenia-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ