12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ը մեղավոր չի, որ իրեն չեն տեսել

“ՕԵԿ խմբակցությունը իր պատգամավորների պատվիրակությունն  է ունեցել  մայիսի 14-ին Աբովյան քաղաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցված եկեղեցու բացման արարողության ժամանակ”,- այսօր Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը:

“Խմբակցությունը ստացել է հրավեր,ամբողջ կազմը ստացել է  հրավեր, մասնակցել են Մհերը Շահգելդյան, Հովիկը Մարգարյան, Իշխանը Խաչատրյան: Եթե կադրերում, վիդեոներում չեն երևում` չի նշանակում, որ չեն մասնակցել”,-հավելեց մամլո խոսնակը:

Արթուր Միսակյանը  տեղեկացրեց նաև, որ ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նույնպես հրավիրված էր, բայց  խիստ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով չի կարողացել ներկա գտնվել:

”Պարոն Բաղդասարյանը չի մասնակցել, քանի որ այդ օրերին Հայաստանում էր Բելառուսի նախագահը և նա ուղեկցում էր Բելառուսի նախագահին: Այդ ընթացքում, դրանից հետո,  դրանից առաջ նա ուղեկցում էր նախագահին”:

Երբ Henaran.am-ը հիշեցրեց, որ Բելառուսի նախագահը նույնպես մասնակցել է Սբ. Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը` ՕԵԿ խոսնակը այլ պատճառ մեջբերեց. ”Այդ ժամանակ ինքը ունեցել է պետական մասշտաբի նախապես ծրագրավորված հանդիպումներ այդ պատճառով էլ չի մասնակցել”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ