28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին վերագրվող հայտարարությունների առնչությամբ

Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հանդես եկավ ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը:

Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն իր պատասխան հայտարարության մեջ ուշադրություն հրավիրեց ԺՀՄԻԳ տնօրեն Լինկի Բաքու կատարած այցի և նրան վերագրվող հայտարարությունների ու գնահատականների մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության վրա: Նա նշեց, որ նման գնահատականների թվում է Ադրբեջանը՝ որպես միջկրոնական հարաբերությունների գերազանց օրինակ ներկայացնելը, ինչպես նաև այդ երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին դրական լույսի ներքո անդրադարձը: Այդ առնչությամբ դեսպան Կիրակոսյանը մտահոգություն հայտնեց, որ ԺՀՄԻԳ տնօրենը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք:

Հայաստանի առաքելության ղեկավարն ընդգծեց, որ հանդուրժողականության և ոչ խտրականության թեմայով Բաքվում ԺՀՄԻԳ-ի միջոցառման անցկացումը կառույցի տնօրենի մակարդակով և Ադրբեջանում գոյություն չունեցող դրական օրինակների գովաբանումը բացասաբար կանդրադառնա ԺՀՄԻԳ հեղինակության և վարկանիշի վրա՝ որպես մի հաստատություն, որը կոչված է նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը շեշտեց, որ Ադրբեջանը պաշտոնապես վարում է այլատյացության հողի վրա հանցանքների և անհանդուրժողականության քաղաքականություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ