28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իրենք շատ անհանգստած են և իսկանդերով, և այն ամենով, ինչ տեսանք զորահանդեսին. Վիգեն Սարգսյան

«Պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, այլ ոչ թե զինվորական»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը:

«Առաջիկա օրերին, երբ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի ԱԺ-ում, հստակ ամրագրված կլինեն պաշտպանության ոլորտում այս կառավարության հիմնական նպատակն ու ուղղությունները: Ես դրանց մասին առիթ ունեցել եմ խոսելու, խոսքը վերաբերում է ազգ-բանակ գաղափարախոսությանը, կոնցեպցիային, բայց դա չի նշանակում հասարակության զինվորականացում, այլ նշանակում է, որ պետության բոլոր կառույցները մշտապես պետք է ժամանակի մի մասը հատկացնեն երկրի պաշտպանության խնդիրներում իրենց ներդրումն ունենալուն»,-առաջիկա փոփոխությունների մասին նշել է նախարարը:

Ինչ վերաբերում է նախկին նախարար Սեյրան Օհանյանի չվերանշանակմանն, ապա նա չի կարծում, թե դա կապված է ապրիլյանի քառօրյա պատերազմում եղած արդյունքների հետ: Արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ ավելի զորեղ հարված են հասցնելու, Վիգեն Սարգսյանն ասաց.

«Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել մի պետությունից, որը միշտ հայտարարում է այն մասին, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, իհարկե, իրենք շատ անհանգստացած են ե՛ւ Իսկանդերներով ե՛ւ այն ամենով, ինչը տեսանք սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ