24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լավ է աշխատում, շատ է ստանում….սառը ցնցո՞ւղ, թե

”Չգիտեմ` Լևոն Տեր-Պետրոսյանը հույսեր կապում էր ԲՀԿ-ի հետ, թե չէ, ուղղակի ինքը ներկայացրել է, որ ԲՀԿ-ն այն ուժն է, որի հետ համագործակցությամբ կարող է պայքարել ”Հանրապետականների” դեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` պատասխանելով հարցին, թե կարելի է համարել, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալվել է ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հարցում վերջինիս երեկվա հայտարարությունից հետո, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ:

Բադալյանը չի կարծում, որ այս հայտարարությունը սառը ցնցուղ էր որևէ մեկի համար, քանի որ ԲՀԿ առաջնորդը առաջին անգամ չէ հայտարարում, որ ընդդիմություն չէ: ”Խորհրդարանական ընտրություններից հետո էլ նա հայտարարեց, որ ինքը ոչ թե ընդդիմություն է, այլ այլընտրանք: Սակայն նշեմ, որ պետական կառավարման համակարգում գործող կուսակցությունները երկու կարգավիճակ ունեն` իշխանություն և ընդդիմություն: Եթե ներկայացված չեն իշխանությունում, սակայն իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքականությունն են պաշտպանում, ուրեմն իշխանամետ են”,-ասաց փորձագետը եւ հավելեց. 

”Եթե վերցնենք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ և դրանից առաջ, ապա կտեսնենք, որ ԲՀԿ-ի բոլոր աչքի ընկնող գործիչները քննադատում էին կառավարության գործունեությունը, ըստ իրենց կարգավիճակի` իշխանություն չեն և քննադատելով կառավարությանը` ցույց են տալիս, որ իշխանամետ չեն, ուրեմն մնում է երրորդ տարբերակը` ընդդիմություն: ԲՀԿ առաջնորդը կընդունի, թե չի ընդունի, այս երեք կարգավիճակից դուրս ուրիշ կարգավիճակ գոյություն չունի”: 

 Բադալյանը վստահ է, որ ՀԱԿ-ի քիչ ձայները պայմանավորված չեն ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ:

”ՀԱԿ-ի քիչ ձայները հենց ՀԱԿ-ի կողմից իրականացված սխալ նախընտրական կամպանիայի արդյունք էր, և բնավ կապ չուներ` ԲՀԿ-ի հետ կհամագործակցի, թե ոչ: Յուրաքանչյուր ուժ ինքն է նվաճում իր ձայները միայն իր աշխատանքի շնորհիվ, լավ է աշխատում, շատ է ստանում, վատ է աշխատում, վատ է ստանում”:

Հարցին, թե ԲՀԿ-ի ընդդիմություն խաղալը, այլընտրանք հանդես գալը չի կարելի նախապես պլանավորած սցենար համարել ընդդիմությանը թուլացնելու համար, քաղաքագետը պատասխանեց.

”Ոչ չէր կարող, որովհետև ընտրությունների ժամանակ նշանակություն չունի` այդ ուժը ընդդիմություն է, թե իշխանություն, կարգավիճակը հաշվի չեն առնում ընտրություն կատարելիս”:

Քաղաքագետը նկատեց, որ այս հայտարարությամբ չէ, որ պետք է բարձրանա կամ ընկնի Ծառուկյանի վարկանիշը, քանի որ քաղաքական գործիչը հասարակության մոտ վստահություն է ձեռք բերում ոչ թե ընդդիմություն կամ այլընտրանք լինել-չլինելով, այլ կատարած աշխատանքով: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ