11 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ-ում հանդիպել է Վացլավ Հավելի մրցանակը շահած ազգությամբ եզդի Նադիա Մուրադի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ-ի կողմից 2016թ․-ի Վացլավ Հավելի մրցանակաբաշխության ժամանակ զրույց է ունեցել մրցանակին արժանացած  ԻԼԻՊ-ից փրկված ազգությամբ եզդի Նադիա Մուրադի հետ, ով այս տարվա ապրիլին Երևանում էր և մասնակցում էր ,,Ընդդեմ ցեղասպանության հանցագործության,, գլոբալ ֆորումի աշխատանքներին:

Հերմինե Նաղդալյանին խնդրեցինք կիսվել տպավորություններով հերոս աղջկա հետ իր արդեն երկրորդ հանդիպումից, ով նշեց, որ այն իսկապես հուզիչ էր: Նադիան ամենաջերմ բառերով անմիջապես հիշել է իր այցը Հայաստան , որից անսահման տպավորված էր՝ ինչպես այդ կարևորագույն համամարդկային նշանակություն ունեցող իրադարձությանն իր մասնակցության առումով, այնպես էլ այն ջերմ ընդունելությունից, որին արժանացավ Հայաստանում:

Ողջ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորելով մրցանակակրին՝ Հերմինե Նաղդալյանը փոխանցեց, որ ևս մեկ անգամ իր հիացմունքն է հայտնել երիտասարդ աղջկա հերոսական արարքի համար և հավաստիացրել, որ հայ ժողովուրդը ճակատագրով միշտ եղել և այսուհետ ևս լինելու է եզդի ժողովրդի կողքին՝ կիսելու նրա ողբերգությունը, փարատելու ցեղասպանությունից ապրած նրա վիշտը:

Ջերմ զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը, ինչպես ապրիլյան ֆորումի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, այնպես էլ այժմ, վերստին իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու և նպաստելու եզդի ժողովրդի խնդիրների վերհանմանը և լուծմանը՝ օրենսդրական դաշտում և միջազգային հարթակներում:

Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության համար Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013թ․-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի և ,,Խարտիա-77,, հիմնադրամի կողմից։

Վացլավ Հավելի մրցանակը տրվում է արդեն 4-րդ անգամ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար։

Վացլավ Հավելի մրցանակին այս տարի հավակնում էին 3 թեկնածու՝ Նադիա Մուրադը, սերբ լրագրող Գորդանա Իգրիչը և Rene Cassin հիմնադրամը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ