15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահ Անդրեյ Ստարկովին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Վարչապետը ողջունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությունը Հայաստանում` նշելով, որ իրականացվող ծրագրերը նպաստում են երկաթուղային փոխադրումների ոլորտի զարգացմանը և մատուցվող ծառայությունների դինամիկ աճ են արձանագրում: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գործող ընկերությունների հաջող գործունեությամբ ու պատրաստ է ակտիվացնել ջանքերը համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Անդրեյ Ստարկովը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: Պարոն Ստարկովը կառավարության ղեկավարին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությունը, ընթացիկ աշխատանքները, ցուցանիշները և զարգացման ծրագրերը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տարածաշրջանային ձևաչափով ծրագրերի նախաձեռնումն ու կյանքի կոչումը, որոնք կնպաստեն տարածաշրջանում հաղորդակցության և զբոսաշրջության զարգացմանը: Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման, ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների ծավալի ավելացման, ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ