«Նման գնահատականները ես համարելու եմ հումորի մեծ զգացողության հետևանք». Վ. Դալլաքյան
«Այն փաստերը, որ ներկացրի և այն ելույթը, որ ես ունեցա, պետք է հումորի մեծ զգացում ունենալ` դրանից հետո ինձ համեմատելու այլ մարդու հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսպես արձագանքեց դիտարկմանը, թե իր արած հայտարարության նման մի հայտարարություն էլ ժամանակին ՕԵԿ-ի` ներկայումս «Հայկական վերածննդի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր արել: Նշենք, որ այսօր Դալլաքյանը հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, ապա հայտարարեց, որ եթե իր կամ իր ընտանիքի անդամների հետ մի բան լինի, մեղավորը նախագահ Սերժ Սարգսյանն է:
Իսկ մեկ այլ հարցին, թե հնարավոր է, որ ինքը «Բաղրամյան 26»-ից է ուղարկվել` ընդդիմադիր դաշտի ձայները փախցնելու, Դալլաքյանը պատասխանեց. «Իմ այսօրվա ելույթից հետո նման գնահատականները համարում եմ հումորի հետևանք, գործողել ընդդիմադիր դաշտ և այլն, և այլն… ես չասացի ինձ Արթուր Բաղդասարյանի հետ մի համեմատեք, ես երևույթի մասին խոսեցի»:
Նա նաև հերքեց լուրերը, թե իր նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Շրջադարձ», սակայն թե ինչպես է անվանվելու, չասաց: Հերքեց նաև լուրերը, թե իր կուսակցությունը Ռուսաստանից է ֆինանսավորում ստանալու, ինչպես նաև այն, թե կապ ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: