29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր էլ այդ օրը չէր. Ծառուկյանի տրամադրությունը բարձր է, ընդդիմություն կդառնա՞ /վիդեո/

Այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը` եկեղեցու հիմնադիր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր տրամադրությունը բարձր է: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք 3 նախագահներին ուզում է համախմբի իր առանցքի շուրջ, Ծառուկյանն ասաց, որ ինչու իր առանցքի, պիտի լինեն միասնական ու համերաշխ:

Նրա խոսքով` ինքը հրավիրել է բոլորին` ընդդիմադիրներին, իշխանամետներին, նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ծառուկյանը հնարավոր համարում է ՞Բարգավաճ Հայաստանի՞ ընդդիմադիր դառնալը: ԲՀԿ առաջնորդն ասաց՝ ՛՛քանի որ արդեն 5-6 կուսակցություն կա, որ ընդդիմություն են,  դա հերիք է, իսկ ԲՀԿ-ն միշտ կանի այն, ինչը ժողովրդի շահից է բխում՛՛:

Դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանն ակնարկել է, թե ԲՀԿ-ն հնարավոր է ընդդիմություն դառնա, Ծառուկյանը պատասխանեց. “Դա հետո, էրեխեք ջան: Հիմա կարգավորեմ ստեղ: Ես շուտով կգամ խորհրդարան եւ ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ, այսօր օրը չի “:

Եկեղեցու բացմանը մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ այլոք:

Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ