15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավելի վատ . Առավոտ

Եթե Քրիստ Մարուքյանը դառնար Վանաձորի քաղաքապետ, դա իշխանությանների համար կործանարար հետեւանքներ չէր ունենա, ինքնին երկրում իշխանափոխության սկիզբը չէր լինի։ Հակառակը տարբեր միջազգային զեկույցներում գրվելու էր, որ Վանաձորում հաղթեց ընդդիմության թեկնածուն։ էլ չեմ ասում, որ վանաձորցիների համար լավ կլիներ, որովհետեւ այդ թեկնածուն շատ հզոր մոտիվացիա կունենար՝ քաղաքը բարեկարգելու, փողոցներն ասֆալտապատելու եւ լուսավորելու։

«Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը կձգտեր ապացուցել, որ ընդդիմադիր քաղաքապետը շահեկանորեն տարբերվում է իշխանական քաղաքապետից։ Մամիկոն Ասլանյանը նման մոտիվացիա չունի, ինչպես չուներ նախորդ քաղաքապետը, որի ղեկավարության 17 տարիների ընթացքում, ըստ վանաձորցիների, մեր երկրի երրորդ քաղաքը խիստ հետընթաց է ապրել։

Բայց արի ու տես ՝ Հանրապետականը ինչ-որ «տղայական սկզբունքներից» ելնելով) «վիզ դրեց» եւ կարողացավ ճնշում գործադրել կամ ինչ-որ ձեւով շահագրգոել ընդդիմադիր երեք կուսակցություններից ավագանու 4 անդամներին, որոնք, ի հեճուկս շաբաթ օրը «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանների ստորագրած հուշագրի, իրենց ձայնը տվեցին ՀՀԿ-ական թեկնածուին։

Հուշագիրը ստորագրում են «կուսակցական շեֆերը», իսկ նշված կուսակցություններից ընտրված Վանաձորի ավագանու անդամները սադրում են կոնկրետ միջավայրում՝ փոքր քաղաքում, ապրում են իրենց հոգսերով, իրենց ղեվարություններով։

Հիմա եթե «շեֆերը» սկսեն իրենց կուսակցությունների շարքերում փնտրել «դավաճաններին», «ծախվածներին» կամ «առնետներին», դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա։ Ավելի վատ կլինի, եթե նրանք սկսեն «առնետության» ճեղքն իրար վրա գցել։ Թշնամիներ փնտրելուց լույսի բանակը չի ավելանա։

Հուսահատվելը, «դուխից ընկնելը» նույնպես առանձնապես արգասաբեր ճանապարհ չէ։ Վերագնահատել կուսակցությունների կառուցվածքը եւ կադրերը ու շարժվել առաջ, պատրաստվել հետագա քաղաքական պայքարին ՝ ինձ թվում է, դա պետք է լինի լուրջ ընդդիմադիրների հետեւությունը /եթե նրանք այդպիսին են/։

Նույնիսկ եթե դու սեփական դաշտում պարտվում ես 0:5 հաշվով, դա չի նշանակում, որ պետք է նստես, դարդ անես ու ասես ` «վերջ, Հայաստանում էլ ֆուտբոլ չկա ու չի լինելու»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ