08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

՛՛Դաշնակն էլ կմիանա՛՛ … ազատամարտիկները դադարեցնում են նստադուլը /վիդեո/

Ազատության հրապարակում 3 օր նստացույց անելուց հետո ազատամարտիկներն այսօր՝ մայիսի 14-ին դադարեցրին բողոքի ակցիան: Ինչպես նրանք ասացին “Henaran.am“-ին, սպասում են կառավարության պատասխանին: Միայն կառավարության պատասխանից հետո պարզ կլինի հետագա քայլերի ընթացքը:

Հիշեցնենք, որ երեկ ազատամարտիկները երթով շարժվել էին կառավարություն` իրենց պահանջներն ու առաջարկները ներկայացրել վարչապետին՝ պահանջում են բարելավվել ազատամարտիկների սոցիալական կարգավիճակը:

Այսօր Ազատության հրապարկում նրանց հանդիպեց “Ժառանգության” ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, որը զորակցություն հայտնելով ազատամարտիկներին` հավաստիացրեց, որ Ազգային ժողովում “Ժառանգության” պատգամավորները կպայքարեն ազատամարտիկների իրավունքների համար:

Ազատության հրապարակում էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: “Դաշնակն էլ միացավ”,-նկատեց ազատամարտիկներից մեկը:  “Բա ոնց, դաշնակն էլ է միանալու, … ՛՛:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ