06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Օդային ՛՛պաչեր՛՛ էպոսագետից.մեկնարկեց դատավարությունը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 14-ին դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, սկսվեց էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի եւ եւս 2 ամբաստանյալների դատավարությունը: Նշենք, որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ:

Նկատենք, որ հատկապես Վարդան Սեդրակյանի տրամադրությունը բարձր էր: Դատական նիստերի դահլիճ մտնելուն պես նա ողջունեց բոլորին եւ օդային համբույրներ ուղարկեց հարազատներին:

Դատավարությանը ներկա չէր տուժողը` Պարույր Հայրիկյանը, եւ նրա փաստաբանը հայտարարեց, որ դա խոչընդոտ չէ նիստը շարունակելու համար: Պաշտպանական կողմը նույնպես համաձայնվեց, սակայն հայտարարեց, որ հետագայում հնարավոր է լինելու Հայրիկյանին ներգրավել նիստերին: Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ինքը չի կարող  առանց պաշտպանի տեսակետ հայտնել եւ խնդրեց դատարանին ապահովել հանրային պաշտպան:

Գագիկ Պողոսյանը հարցրեց, թե ինչու է նախաքննության փուլում հրաժարվել փաստաբանի ծառայությունից: Ամբաստանյալը պատասխանեց, որ անհրաժեշտ գումար չուներ փաստաբան վարձելու, բայց հիմա իր շահերը պաշտպանելու համար կարիք ունի փաստաբանի: Այս պարագայում, ըստ դատավոր Գագիկ Պողոսյանի, անհնար է դառնում դատական նիստը շարունակելը եւ այն հետաձգվեց:

Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 20-ին: Դատարանը մինչ այդ կդիմի փաստաբանների պալատ Խաչատուր Պողոսյանին հանրային պաշտպան տրամադրելու պահանջով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ