Անբարոյականներ
«Այն անձինք, ովքեր շեղվել են նախապես կայացված համաձայանությամբ ընտրությունից՝ անբարոյականներ են»,- այսօր Վանաձորում քաղաքապետի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Ես վստահ եմ, որ իմ քաղաքական թիմը հստակ պահել է կայացված որոշումը իր սկզբունքի համաձայն: Ես վստահ եմ դրանում, իսկ նրանք, ովքեր շեղվել են ընդհանուր համաձայնության որոշումից՝ նրանք ուղղակի անբարոյականներ են», -հավելեց նա:
Նշենք նաև, որ երբ պարզ դարձավ, որ Մամիկոն Ասլանյանն է դարձել քաղաքապետ, վերջինիս սկսեցին բոլորը շնորհավորել և ողջագուրվել: Միջանցաքում ահնդիպելով Հեղինե Բիշարյանին՝ Վանաձորի քաղաքապետը ողջագուրվեց նաև նրա հետ: Բիշարյանն էլ հետո ասաց, թե անօրինական ճանապարհով է ընտրվել Ասլանյանը: