16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամների հետ միասին ներկա է գտնվել Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացման արարողությանը:

Ֆուտբոլային թիմի փառահեղ հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրել են Երևանի քաղաքապետն ու ՀԱՕԿ նախագահը:

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացված «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ