10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Ռեմբոյի” մեդալն ու գեներալ Մանվելի թիկնազորի պետը

Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը /Ռեմբո/ ինքն է իր հուշամեդալը պոկել ու հանձնել գեներալ Մանվել Գրիգորյանի թիկնազորի պետին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նախախորհրդարանի՛՛ ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը: 

՛՛Ես անձամբ ներկա չեմ եղել, և լրատվամիջոցների հրապարակումներում եմ տեսել, որ Ստեփանյանը   բացատրել է, որ այդ մարդն իր հորաքրոջ որդին է, իրենք վիճել են, նա պահանջներ է ներկայացրել , որ գործ չունես, ինչի ես մասնակցում այս նստացույցին, իսկ ինքն էլ պոկել է հուշամեդալն ու հանձնել՛՛,-պատմեց պահեստազորի գնդապետը:

Ստեփանյանը պատմել է նաև, որ պատրաստ է մյուս մեդալները ևս հանձնել: Ավետիսյանը հավատում է Ռեմբոյի պատմածին: Նա չի կարծում, որ շքանշանը պոկել են, գրեթե վստահ է, որ ազատամարտիկն է իր հուշամեդալը հանձնել:

՛՛Փառք Աստծո, չունենք այնպիսի ազատամարտիկներ, որ գան, նրանցից շքանշան պոկեն: Այսքան վաստակից ու հարգանքից, հեղինակությունից հետո համարժեք պատասխան կտային ազատամարտիկները՛՛,- ասաց:

Հիշեցնենք, ըստ լրատվական տեղեկատվության` գեներալ Մանվել Գրիգորյանի թիկնազորի պետը՝ Նահապետ Թումանյանը “Ռեմբոյի” կրծքից քաշել պոկել է գեներալ Մանվելի տված 5-րդ բրիգադի հուշամեդալը` ասելով, թե նա արժանի չէ այն կրել:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ