07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Երբ են դիմում հոգեբանին

«Հոգեկան առողջության տեսակետից՝  հոգեբանի դերը շատ կարևոր է ամբողջ աշխարհում: Այսօր անգամ ամենածանր հոգեկան հիվանդների հետ աշխատում են հոգեբանները, շատ հաճախ դեղորայքային բուժումից բացի մարդուն  օգնում է հոգեբանի հետ աշխատանքը»-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Հոգեբանը նկատում է, որ Հայաստանում վերջին տարիներին ձևավորվել է հոգեբանին դիմելու մշակույթը, և մարդիկ այլևս չեն վախենում որոշակի պիտակավորումից. «Տարեցտարի զարգանում է հոգեբանին դիմելու մշակույթը: Այն ձևավորվում է երկու տարբերակով՝ անմիջական խորհրդատվության, որն է հոգեվերականգնողական և հոգեթերապևտիկ աշխատանքները և երկրորդ տարբերակը, որը թրեյնինգների հետ է կապված: Այսինքն դիմում են մասնագետներին, որ անցնեն ինքնակառավարման, ինքնաներշնչանքի դասընթացներ»:

Սամվել Խուդոյանը սթրեսածին երևույթների դեպքում կարևորում է հոգեբանական խորհրդատվության անհրաժեշտությունը.«Շատ հաճախ դիմում են ոչ թե հիվանդությունների հետ կապված, այլ ընտանեկան հարաբերություններում ծնված խնդիրների կարգավորման, դաստիարակության, ամաչկոտության բարդույթի և այլն…»,-եզրափակեց Սամվել Խուդոյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ