15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք է կարողանա դրա տակից դուրս գա /վիդեո/

”Կրկնակի պատասխանատվությամբ եմ աշխատելու, շատ կարևոր էր, որ նախագահի կողմից նշվեց, որ վերջին չորս տարիները ամենահեշտ տարիները չէին մեր նորագույն պատմության ընթացքում և այն պատասխանատվությունը, որը դրվեց մեզ վրա և այն տարիները, որ ես արդեն աշխատել եմ, կրկնապատիկ, եռապատիկ պատասխանատվություն են առաջացնում և, անշուշտ, պետք է որ կարողանանք այդ բոլոր խնդիրները լուծել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` խոսելով իր վերանշանակման մասին:

Ինչպես էր նախարարը վերաբերում իր պաշտոնանկության մասին համառորեն չդադարող լուրերին. ”Հանգիստ, շատ հանգիստ էի: Պաշտոնը մշտական չէ, մի օր ստանձնում ես, մի օր էլ պետք է վայր դնես, բայց եթե քեզ վստահվում է աշխատել, ուրեմն պետք է ամեն ինչ անես, որ քո բոլոր գործողությունները արժանապատիվ կատարես, սա է իմ մոտեցումը,-ասաց:

-Նախարարի աշխատանքն, այնուամենայնիվ, պատասխանատվություն է, և այդ պատասխանատվության մասը մարդուն երբեք չի կարող մինչև վերջ շատ ուրախացնել: Քեզ ավելի շատ մտահոգում է, որ պետք է կարողանաս դրա տակից դուրս գալ, բայց շատ կարևոր է որ կա վստահություն: Սակայն այդ պահին բոլոր մտքերդ խառնվում են իրար”,-վերանշանակման հույզերով կիսվեց երկարամյա մշակույթի նախարարը:

Հասմիկ Պողոսյանի հետ զույցի մանրամասները դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ