11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Խաղը չվերլուծեմ, խաղ չկար. Լևոն Պաչաջյան

Հայ ֆուտբոլասերները և ֆուտբոլային աշխարհը շարունակում են քննարկել Հայաստան- Ռումինիա հանդիպումը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերոնշյալ թեմային. «Սա խորը ճգնաժամ է… Սա համակարգային խնդիր է… Էս տեղային լուծելու խնդիր չէ, սա մեկ-երկու ֆուտբոլիստի խնդիր չէ… Խաղը չվերլուծեմ, խաղ չկար… Մեր ֆուտբոլը փոփոխությունների ու լուրջ ծրագրերի կարիք ունի։ Ու վատն էն է, որ շուտով Եվրոպայի ամենաուժեղ ու պինդ հավաքականներից մեկի հետ ենք խաղալու, ու վախենամ՝ պատկերը կրկնվի։ Չգիտեմ, դժվար ժամանակներ են»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 0:5 հաշվով պարտություն կրեց Ռումինիայից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ