13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հայաստանի հավաքականի պարտությունը տրամաբանական էր»

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով  Հայաստանի  ֆուտբոլի հավաքականի պարտությանը:

«Ինչու՞ են մարդիկ բորբոքվում, վրդովվում, բարկանում, նեղսրտում, երբ մեր ֆուտբոլի հավաքականը 0-5 հաշվով պարտվում է ռումինացիներին… Չե՞ք կարծում, որ դա մի տեսակ բնականոն է ու տրամաբանված. դա արտացոլում է մեր ներկա վիճակը, մեր ներհասարակական իրողություններն ու մեր բարոյագիտությունը, մեր տնտեսության վիճակը, մեր իրավագիտակցությունն ու մեզանում օրենքի արդյունավետության գործակիցը, առկա քաղաքական դիսկուրսի իրողությունները: Կարծում եմ էդ «ֆուտբոլը» մեր հասարակության ու պետության,մեզանում ընդունելի ու հանդուրժելի իրողությունների տրամաբանական արտացոլումն է, ոչ՝ ավելին: Իսկ թե ինչու է արդեն՝ տարիներ շարունակ մեզանում ֆուտբոլը այդքան «զարգանում», այ դա արդեն պատասխանատուների կողմից նրա նկատմամբ վերաբերմունքի, մասնագիտական հմտությունների ու ամենակարևորը՝ պատասխանատվության հարց է, որը, ցավոք, բավական վաղուց մեզանում բացակայում է»:

Հիշեցնենք՝    Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ավարտվեց Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում  Ռումինիայի հավաքականը 5-0 հաշվով պարտության մատնեց Հայաստանի հավաքականին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ