17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Լեհաստան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները եւ ՀՖՖ պատվիրակությունը Երեւան-Վարշավա չարտերային թռիչքով հոկտեմբերի 10-ի առավոտյան մեկնել են Լեհաստան:

Հոկտեմբերի 11-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Վարշավայի «Ազգային» ստադիոնում տեղի կունենա աշխարհի առաջնության ընտրական փուլի  Լեհաստան-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լեհաստան են մեկնել 22 ֆուտբոլիստներ, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով «Շիրակ»

Գոռ Մանուկյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Լեւոն Հայրապետյան, «Փայքան», Իրան

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Վահագն Մինասյան, «Ալաշկերտ»

Անդրանիկ Ոսկանյան, «Ալաշկերտ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Զավեն Բադոյան, «Բանանց»

Հարձակվողներ

Ռուսլան Կորյան «ԲՄԱ Խաբարովսկ» (Ռուսաստան)

Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ