17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի քիչ ձեզ կոռեկտ պահեք, այ քեզ բան. վեճ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ (վիդեո)

Վանաձորի ավագանին դեռ նիստի սկզբում ձևավորեց հաշվիչ հանձնաժողով, որը բուռն կերպով քննարկում է քվեարկության ընթացքի, նմուշի հետ կապված հարցեր: Նշել էինք, որ այստեղ են նաև ԱԺ պատգամավորներ: Քննարկման ժամանակ վեճ սկսվեց «Հայկական վերածննդի» պատգամավոր Հեղինե Բիշարյանի ու ՀՀԿ-ական ավագանու անդամ, քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի միջև: Բիշարյանը պահանջում էր, որ քվեարկությունը չլինի ծրարներով ու միագույն գրիչով, ինչը օրենքը չի պարտադրում, սակայն ինչը քննարկման առարկա է դարձրել հաշվիչ հանձնաժողովը: Մամիկոն Ասլանյանին էլ այս բանավեճը դուր չեկավ, ու արդյունքում «բեժ» վեճ առաջացավ:

«Մի քիչ ձեզ կոռեկտ պահեք, այ քեզ բան»,-նետեց Բիշարյանը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նույնիսկ խորհրդարանում ծրարներով չեն քվեարկում:

Մեր հարցին՝ որն էր Մամիկոն Ասլանյանի պահանջը, ԲԻշարյանն ասաց, որ չի լսել ու չի էլ ցանկանում լսել ու իմանալ:

 

Մյուս տեսանյութն՝ այստեղ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ