10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իջեւանում տարեց կնոջը դաժանաբար ծեծել են, սպանության սպառնալիքով հափշտակել նրա ունեցած վերջին 260 դրամը

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում հոկտեմբերի 6-ի գիշերը ավազակային հարձակում է եղել տարեց կնոջ տան նկատմամբ։

Հոկտեմբերի 6-ի գիշերը Տերյան 2-րդ նրբանցքում գտնվող իր տան մեջ հարձակման է ենթարկվել 69-ամյա կինը։

Անհայտ անձը փայտ վաճառելու պատրվակով մտել է տուն, ծեծի ենթարկել մեծահասակ կնոջը, կոկորդը սեղմել ու սպանելու սպառնալիքով պահանջել գումար եւ բջջային հեռախոսը։ Կնոջը խոշտանգելուն զուգահեռ ստուգել է բաճկոնի գրպանը, որտեղից հանել է նրա ունեցած վերջին կոպեկները՝ 260 դրամ գումարն ու դիմել փախուստի: Ոստիկանությունից տեղեկացանք, որ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Իջեւանի Վազգեն անունով բնակիչը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ