Չի մասնակցի եւ չի էլ գնալու Ծառուկյանի եկեղեցի. բաց նամակ

Henaran.am-ի խմբագրությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված բաց նամակ է ստացել , որը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման:
՛՛Վաղուց էի ուզում այս բաց նամակը գրել Գագիկ Ծառուկյանին, սակայն տարբեր պատճառներով հետաձգում էի: Նախ փորձեցի նամակս կուսակցության գրասենյակի միջոցով հասցնել, հետո Գ. Ծառուկյանին մոտ կանգնած թիմակիցների միջոցով փորձեցի հասցնել եւ եկեղեցին կառուցումը սկսելուց ի վեր չորս նամակ եմ գրել, սակայն, ինչպես տեսնում եմ ապարդյուն:
Մյուս պատճառը, որ ուշացավ, դա ընտրական եւ հետընտրական գործընթացներն էին ու ես չէի ուզում քաղաքականացնել:
Այսօր, եկեղեցու բացման նախաշեմին, վերջապես որոշեցի հրապարակել նամակս, հույս ունենալով, որ լրագրողները կօգնեն նամակս տեղ հասցնել:
Ես ինքս ամսի 14-ին չեմ մասնակցելու եկեղեցու բացմանը եւ ապագայում էլ չեմ գնալու այդ եկեղեցի: Ոչ թե սուբյեկտիվ պատճառներով, այլ օբեկտիվ, քանի որ այդ եկեղեցին մաքսիմալ անմատչելի է կառուցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Հույս ունեմ, որ այս բաց նամակս տեղ կհասնի, եկեղեցին կհարմարեցվի եւ ես ու շատ այլ մարդիկ, ովքեր դժվարանալու են բարձրանալ այդ աստիճաններով, կկարողանանք մուտք գործել եկեղեցի:
Հրապարակում եմ նաեւ Գագիկ Ծառուկյանին գրած իմ նամակը այսօրվա ամսաթվով:
“Աշխարհն առանց արգելքների” ՀԿ-ի նախագահ
Արման Մուշեղյան