ԱՄՆ դեսպանը՝ կնոջ, Հայաստանում ապրած զարմանքների մասին

Այսօր ՛՛Սինոփսիս՛՛ Արմենիայի գիտաարտադրական կենտրոնում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի ՛՛Հաղթողների՛՛ ակումբի անդամները և ՀՊՃՀ-ի ուսանողները հնարավորություն ստացան հանդիպելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ: Վերջինս հրապարակային զրույց ունեցավ ՛՛Սինոփսիս՛՛ ընկերության գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի հետ:
Ռիչ Գոլդմանը հետաքրքրվեց, թե ինչպես է Հեֆֆերնը ներգրավվել դիվանագիտության մեջ: Դեսպանը պատմեց, որ ինքն ու կինը հետաքրքրված էին այս ոլորտով, ինքը բավականին խրթին ճանապարհ է անցել և առաջին դիվանագիտական աշխատանքը կատարել է Չինաստանում: Այդ ժամանակ նրանք որոշ ժամանակ սկսեցին չինարեն խոսել, ապա կրկին անցան անգլերենի:
Պարոն Հեֆֆերնը պատմեց, որ աշխատել է նաև Բելառուսում, ինչի արդյունքում դեսպան նշանակվեց Հայաստանում: Նա նշեց, որ այստեղ ինքը ներկայացնում է ԱՄՆ նախագահին, ում կողմից էլ նշանակվել է: Դեսպանը ընդգծեց, որ քանի որ հայերի պատմության մեջ կարևոր դերակատարություն ունի 1915 թվականը, ինքը մանրամասնորեն է ուսումանսիրել է պատմությունը, ապա ժամանել Հայաստան:
Այստեղ գալիս նա գաղափար անգամ չի ունեցել՝ ինչիպիսին է Հայաստանը, ինչպիսին են հայերը: Նրանց հետ շփվելով՝ ԱՄՆ դեսպանը զարմանք է ապրել: Նախ, նրան զարմացրել է այն, որ հայերը շատ տաղանդավոր են, ջերմ, բարի ոչ միայն իր ու կնոջ նկատմամբ, այլև բոլորի: ՛՛Հայերը կարողանում են գտնել ճանապարհներ՝ հաջողակ դառնալու համար՛՛,-տպավորություններով կիսվեց ամերիկացի դեսպանը:
Դեսպանին զարմացրել է նաև Հայաստանում գենդերային խտրականության գրեթե ամբողջովին բացակայությունը: Դեսպանն ասաց, որ Հայաստանում արտակագ ուտելիքներ կան և դրանցից մեկը նա համարում է խորովածը:
Հաջորդ հարցը, որ հետաքրքրում էր ներկաներին, այն էր, թե ինչքանով է Հեֆֆերնի կինը ազդեցություն ունեցել նրա հաջողությունների վրա: Պարզվեց դեսպանն ու կինը շատ տարբեր են և լրացնում են միմյանց: ՛՛Մենք լրացնում ենք միմյանց, տարբերվում ենք միմյանցից շատ, ինքը առողջության ու կրթության ոլորտում է, ես դիվանագիտության: Նա շատ ուժեղ է մարդկանց ճանաչելու հարցում: Իմ հանդիպումներից հետո, որտեղ նա ներկա է լինում, ասում է՝ ով ինձ ինչպես է վերաբերում, ինչպես էր նայում՛՛: