ՀՌԱՀ-ը նոր նախագահ ունի

Ղեկավարվելով “Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով ս.թ. մայիսի 7-ին ՀՌԱՀ-ի թիվ 9-Ա որոշմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գագիկ Բունիաթյանը:
Հիշեցնենք, ՀՌԱՀ արդեն նախկին նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է ապրիլի 7-ին: Նա ՀՌԱՀ-ը ղեկավարել է 6 տարի ժամկետով երկու անգամ անգամ:
ՀՌԱՀ նորանշանակ նախագահ Գագիկ Բունիաթյանը մինչ այժմ ՛՛Հանրային՛՛ հեռուստաընկերության գործադիր տնօրենն էր:
Բունիաթյանը ծնվել է 1969 թ. հուլիսի 26-ին Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը: 1988թ. Երևանի Երիտասարդական պալատում Գագիկ Բունիաթյանի ղեկավարությամբ ստեղծված ՛՛Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՛՛ ինտելեկտուալ ակումբի թիմը մասնակցեց Խորհրդային Միության Կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվող ՛՛Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՛՛ ինտելեկտուալ հեռուստախաղին:
Գագիկ Բունիաթյանը 1991-95թթ. նախագահել է ՛՛Շարմ՛՛ ընկերությունը, ինչպես նաև` Երևանի բժշկական ինստիտուտի ՛՛Ուրախների և հնարամիտների ակումբ՛՛-ը (ՈՒՀԱ): 1992-94թթ. եղել է ՈՒՀԱ-ի ԱՊՀ հավաքականի տնօրենը, իսկ 1994թ.` ՛՛ԱՄԻԿ՛՛ հեռուստաընկերության գործադիր պրոդյուսերը: 1995-96թթ. աշխատել է Երևանի Երիտասարդական պալատում՝ որպես գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, իսկ 1996թ. հունիսից` Հայաստանի Հանրապետության Տեղեկատվության նախարարության ՛՛Հայաստանի հեռուստաընկերություն՛՛ պետական ձեռնարկությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/08/228353/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից