Պլանային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում և Արաբկիրում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Չոլաքյան, Գործկոմի, Սուրենյանց, Վ. Վահյան, Ա. Տիգրանյան փողոցների, Հր. Ներսիսյան փողոցի և նրբանցքների, Ազատության պող. 1-ից-26 համարների և նրբանցքների, Ադոնցի փող. 12, 14, 16 համարների, Բաբայան փող. 1-ից-8, 12, 14, 16, 16/1 համարների, Վարշավյան փողոցի` իր նրբանցքներով, Ահարոնյան փող. 1-ից-5 կենտ համարների, Պ. Սևակի փող. 1-ից-11 կենտ համարների, Կ.Ուլնեցու փող. 1-ից-60 և 68-ից-76 զույգ համարների` իրենց կոտորակներով, Դ. Անհաղթի փող. 1-ից-11 կենտ համարների՝ իրենց կոտորակներով, «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրի, Կառավարական ընդունելությունների տան, ֆրանսիական համալսարանի, «Իզմիրլյան», «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնների և Արյունաբանական կենտրոնի,
- Արաբկիր վարչական շրջանի` Վրթ. Փափազյան, Արաբկիրի 45, 47, 49 փողոցների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: