17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Գալուստ Գրիգորիչը միշտ ներող է և նորից կգա լրագրողների գիրկը»

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին լրագրողները կես կատակ կես լուրջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանից հետաքրքրվեցին՝ ինչպես կարող է հարթել հարաբերությունները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, ով երեկ հայտարարել էր, թե նեղացել էլրագրողներից, որովհետև վերջիններս աղավաղում են նրա մտքերն ու ծիծաղի առարկա դարձնում իրեն: Ինչպես նաև երեկ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը ասել էր, թե լրագրողների աչքից էր, որ Սուրիկ Խաչատրյանը հեռացվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Բաղդասարյանն էլ խոստացավ հարթել այս հարցը. «Ես երկուսի հետ էլ կզրուցեմ, ամեն դեպքում Սեյրան Սարոյանն ինձ առանձին ասաց՝ չէ լրագրողների աչքը չի բռնում, լավ աչք է: Իհարկե, մի փոքր կատակային է ասել պարոն Սարոյանը, իսկ Գալուստ Գրիգորիչի հետ ես զրուցել եմ, ես խորհուրդ կտամ լրագրողներին, որ բոլորիս առումով մկրատով մի կտրեք ու խուզեք մեր խոսքերը, ցանկացած ելույթ, որքան էլ պատրաստված լինի քաղաքական գործիչը, հմուտ լրագրողը կարող է ուրիշ պատկեր ստանալ՝ մկրատով կտրելու դեպքում: Ավելի լավ է ուշադիր եղեք, Գալուստ Գրիգորիչը միշտ ներող է, և ինձ թվում է՝ նորից կգա լրագրողների գիրկը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ