23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տերն ամեն բան գիտի. Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Աստված զորավոր է.
առավել, քան երբևէ զգում ես այդ ուժն ու զորությունը Սբ. Զորավորի Սբ. Անանիայի մատուռում։ Մարդ սխալական է ու մեղքին հակված… բայց ամեն անգամ, երբ մուտք ես գործում այս մատուռ՝ մաքրվում ես ասես, աղոթքի արժանի դառնալու համար զրոյականանում ես կյանքովդ մեկ ու սկսում ամենասկզբից, որն աղոթքն է՝ առ Աստված։ Մարդիկ շատ են «սայթաքում» երբեմն՝ ուղիղ տեղում, երբ ամենաքիչն են վտանգ սպասում։ Բայց Տերն ամեն բան գիտի, և չար միտքն ու արարքը, և ակամա սխալմունքն ու անգիտությունը։ Նա ՆԵՐՈՂ Է, իսկ ով՞ ենք մենք, որ չներենք։
Հ.Գ. Սխալները… կարող են դառնալ զնդան՝ ամրակուռ շղթաներով, որտեղից դուրս գալ չես կարող, և նույն սխալները, որքան էլ լինեն ցավոտ, կարող են դառնալ կուռ աստիճաններ, որոնցով աստիճանաբար վեր բարձրանաս. գոնե ձգտել՝ պետք է, վերևում Լույսն է ու Կյանքը, Տերը ողորմած է ու անսահման։ Սերը՝ մարդու բոլոր քայլերի միակ արդարացումը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ