Ո՞ւր կորան մեր մեկ օրանոց հայրենասերները

Ֆեյսբուքյան օգտատեր Հրանտ Ավետիսյանն իր էջում գրառում է արել հայերի հայրենասիրության մասին:
”Ո՞ւր կորան մեր մեկ օրանոց հայրենասերները: Անցավ Ապրիլ 24-ը ը Մայիս 9-ը ու նրանց հետ անցան մեկ օրով իրանց նկարը փոխող ու ազգի մասին մտածողները: Նրանք ովքեր պարտականություն են համարում Ապրիլ 24-ին WE REMEMBER, իսկ Մայիսի 9-ին Մոնթի նկարով էջ մտնելը: Նրանք ովքեր այդ օրերին հայհոյում են թշնամուն, իսկ դրանից հետո՝ լսում են թուրքական նոտաներ: Նրանք ովքեր ազգասեր են, բայց չգիտեն ոչ մի պատմական դրվագ:
Ո՞ւր կորան բոլոր գրառումները Մոնթեի ու մյուսների մասին: Օրինակ, եթե ես այսօր գրառում անեմ հայրենասիրական թեմայով և պիտբուլի թեմայով,դիտումների քանակի պիտբուլի մոտ մի քանի անգամ կգերազանցի մյուսին: Որովհետև այսօր ոչ Մայիսի 9 է,ոչ էլ Ապրիլի 24-ը:
Որովհետև մեր մոտ բացակայում են արժեքների գմահատման իրական նոռմերը: Ես գրառում էի կատարել Եղեռնի զոհերի մասին՝ձմռանը և Ապրիլի 24-ին: Առաջին դեպքում գրառմանս արձագանքողներ չեղան, որովհետեև այդ ժամանակ դա նրանց չէր հուզում: Իսկ ահա Ապրիլ 24-ին եղան բազմաթիվ ”հայրենասերների” արձագանքեր:
Ցավալի է բայց փաստ՝Հայաստանում 90% քայլերը արվում են ձևական ցուցադրականության համար: Նպատակը մեկն է՝ցույց տալ դիմացինին,որ հետ չենք մնում ոչ մի բանից: Մի պահ էլ մտածեք Ձեր իրական դեմքը ցույց տալու համար: Միգո՞ւցե այդ ժամանակ Դուք ավելի հետաքրքիր դառնաք”: