Սերժ Սարգսյանը փոխարինող անձնակազմ է պատրաստում. Ժողովուրդ
Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար անցկացնել։ Այդ հա-
մագումարի արդյունքում ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը էապես փոխվելու Է։ Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը ծրագրել Է ՀՀԿ-ի՝ «քրեական» դիմանկարն ամբողջությւսմբ փոխել, որպեսկուսակցությունը 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանա նոր՝ «ինտիլիգենտ» կերպարով։
Մյուս կողմից քաղաքական դաշտում շատ Է խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր համար հիմնական քվե «ապահովողներին» հետին պլան տեղափոխելով եւ նրանց այդպիսով
լացնելով՝ կտրում է այն ճյուղը, որի վրա նստած Է։ Սակայն Սերժ Սարգսյանն արդեն մի քանի տարի Է, այսպես կոչված, փոխարինող անձնակազմ է պատրաստում։ Այլ կերպ ասած՝ իշխանական համակարգի հատկապես երիտթեւում համոզված են, որ «նոր ճյուղը», որի վրա «նստած» կլինի իշխանությունը, վաղուց աճել է, ժամանակն է «կտելու հին ճյուղերը»։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: