28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նախագահն ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման (ՀԱՇ) Եվրասիա տարածաշրջանի երիտասարդական հերթական ֆորումի և համաժողովի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 3-9-ը Երևանում «Սերունդների երկխոսություն» կարգախոսի ներքո անցկացվող ՀԱՇ Եվրասիա տարածաշրջանի երիտասարդական 3-րդ ֆորումին և 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանրապետության Նախագահը ողջունել է սկաուտներին և կարևորել նրանց երևանյան հավաքը, ընդգծելով, որ նմանատիպ միջոցառումները լավ հնարավորություն են երիտասարդների ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև որոշումների կայացման մեջ նրանց ներգրավելու առումով:

«Ես համարում եմ, որ ձեր կառույցի կողմից որդեգրած քաղաքականությունը՝ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում երիտասարդներին ներգրավելու և նրանց գործունեությունը խթանելու ուղղությամբ, ամբողջովին համահունչ է մեր երկրի կողմից որդեգրած երիտասարդական քաղաքականությանը: Ես լիահույս եմ, որ ձեր աշխատանքը կլինի արդյունավետ, հնարավորություն կտա է՛լ ավելի սերտ կապեր հաստատելու մեր երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ սկաուտական կառույցի հետ, ինչպես նաև ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը»,-հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր աջակցությունը «Աշխարհն ավելի լավը դարձնելու» նշանաբանի ներքո իրենց գործունեությունը ծավալող սկաուտներին՝ կարևորելով նրանց կողմից տասնամյակներ շարունակ կատարվող աշխատանքը:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին իրենց գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու, աջակցության ու Երևանում երիտասարդական ֆորումը և տարածաշրջանային համաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու հնարավորության համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ