12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Երկիր սիրող լինի»

«Մեր երկրում երբեք հարցադրում չի դրվում՝ անձը համապատասխանու՞մ է իր զբաղեցրած պորտֆելին: Մենք  գրեթե երբեք չենք ունեցել այնպիսի նախարար, ով իր մասնագիտական կարողություններով համապատասխանել է իր զբաղեցրած պաշտոնին: Այնպես որ, մեր երկրում  ցանկացած մարդ կարող է զբաղեցնել ցանկանցած պաշտոն, կամ մի նախարարությունից մյուսը տեղափոխվել: Իսկ նորանշանակ Պ նախարարի մասին դեռևս ոչ մի հստակ բան ասել չենք կարող: Ճիշտ է, նա այդ ոլորտում թրծված մասնագետ չէ,  բայց, այդուհանդերձ, դժվար է ասել՝ Վիգեն  Սարգսյանն ինչ կանի կամ ինչ ծրագրերով կառաջնորդվի», – անդրադառնալով ՀՀ նախագահի արդեն նախկին աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի նշանակմանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Վերջինս շեշտեց՝ ըստ էության, Պ նախարարին նշանակում է երկրի նախագահը, և եթե վերջինս նորանշանակ նախարարին հրահանգի աշխատել մաքուր ու ազնիվ, ապա վերջինս հենց այդպես էլ անելու է:

«Տեսնենք՝ նորանշանակ նախարարն  ինչ է անելու, մեր բանակում ինչ է փոխվելու: Մարդն իր ասելիքի արդյունքը գործով պիտի ցույց տա: Մենք սրտացավ սպայակազմի կարիք ունենք: Ու, առհասարակ, սրտացավ մարդ բոլոր նախարարություններում էլ պետք է, որ գոնե օրվա կեսն այդ մարդն  աշխատի մեր երկրի համար, բայց նրանք իրենց օրվա հինգ տոկոսն էլ երկրին չեն տրամադրում: Սպան պիտի երկիր սիրող լինի», – եզրափակեց Գիմիշյանը պատասխանելով մեր հարցին` արդյոք քառօրյա պատերազմի ժամանակ բոլորիս հայտնի բացթողումները, որոնք բանակում առանցքային կոռուպցիոն ռիսկերի հետ էին կապված, հնարավոր կլինի վերացնել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ