Չզարմանաք. Հայկական Ժամանակ
Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմակից անկուսակցական նախարարների հետ միասին նոյեմբերի 26-ի սպասվող ՀՀԿ համագումարի ժամանակ կմտնի Հանրապետական կուսակցություն։ ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող Է հայտնվել կուսակցության ղեկավար կազմում եւ կդառնա փոխնախագւսհ։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ վարչապետը չի շտապում ՀՀԿ-անալ, բայց այդ սպասումները նրանից ունի ՀՀԿ վերնախավը։ Եվ եթե նա այս տարի չմտնի կուսակցություն, ապա մինչեւ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները անպայման մտնելու է։
Երեկ մենք փորձեցինք ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից պարզել, թե Կարեն Կարապետյանին կուսակցությանն անդամակցելու առաջարկ եղե՞լ է։ «Դա պարոն Կարապետյանի եւ կուսակցությւսն քննարկելու հարցն է։ Մինչեւ նոյեմբերի 26-ը ժամանակ կա, դանդաղ շտապեք, այդ օրը կգա, եւ եթե մտնի, մի զարմացեք, եթե չմտնի, էլի մի զարմացեք։ Անկախ այն հանգամանքից՝ նա կուսակցական է, թե ոչ, մեր քաղաքական թիմի անդամ է»,– պատասխանեց Շարմազանովը։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: