15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Այս ՏԻՄ ընտրությունները կատարում են լակմուսի դեր»

«Հանրությունն ականատես եղավ ազդեցիկ քաղաքական ուժերի անզիջում պայքարին: Սա խոսում է այն մասին, որ Տեղական ինքնակառավարման համակարգին վերապահված խնդիրները, որոնք ձևավորում են մեր կյանքի պայմանները, դառնում են ազդեցիկ քաղաքական ուժերի քաղաքական պայքարի հիմնահարցեր»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հարությունյանի կուսակցությունն աջակցում էր Գյումրու վերընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Ողջունելով մասնավորապես գյումրեցիներին՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ նրանք միջկուսակցական պայքարի մեջ գնահատել  և ընտրել են քաղաքապետ: «Այստեղ կարևոր էր ոչ այնքան քաղաքապետի քաղաքական պատկանելությունը, որքան քաղաքի խնդիրները լուծելու նրա կարողություններն ու ընդունակությունները,- ասաց նա՝ ավելացնելով, որ Սամվել Բալասանյանը ցույց էր տվել, որ ունի խնդիրներ լուծելու կարողություններ:

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ այս ՏԻՄ ընտրությունները կատարում են լակմուսի դեր՝ համապետական ընտրությունների համար։ «Համաձայնեք, որ համապետական ընտրություններում օրակարգը տարբերվում է ՏԻՄ ընտրությունների օրակարգից: Երբ նկատում ենք, որ քաղաքացին վատ է ապրում, նկատի ունենք ոչ այնքան արտաքին քաղաքական, համապետական շատ ու շատ խնդիրներ, այլ թե կոնկրետ քաղաքացին ինչ միջավայրում է ապրում․երեխան մանկապարտեզ գնո՞ւմ է, թե՝ ոչ, փողոցները մաքո՞ւր են, թե՝ ոչ: Այդ առումով ՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր քաղաքական կուսակցությունները պետք է սկսեն դրա մասին մտածել լրջորեն»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ