10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանը չի կարողանում ազատվել. Հայկական ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկսւվար-նախարար Դավիթ Հարությունյանից։ Այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երեւում վարչապետի կողքին։

Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում է վտխվարչապետ Վաչե Գաբրիելյւսնի հետ, որը կառավարության նիստերի ժամանւսկ նստում է վարչապետի կողքին։ Հիշեցնենք, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողքին թե Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, թե կառավարության նիստերին միշտ Դ. Հարությունյանն էր նստում, թեեւ ի պաշտոնե դա Վ. Գաբրիելյանի տեղն էր։

Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Կարապետյանն ի սկզբանե է ցանկացել ազատել Դ. Հարությունյանին, բայց քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները համակարգել է Հարությունյանը եւ պետք է ավարտին հասցնի, նա դեռ պետք է պաշտոնավարի։ Բացի այդ, նրան, նաեւ Արփինե Հովհաննիսյանին դեռ չազատելու համար Կարապետյանին խնդրել Է նաեւ Հովիկ Աբրահամյանը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ