03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երիտասարդ աղջկա դի՝ պարանոցը կտրված վիճակում. նոր մանրամասներ դաժան սպանությունից

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Ըստ`shamshyan.com-ի նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ մայիսի 8-ին, Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության փաստով:

Կեսգիշերին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի նշված բնակարանից ծուխ է դուրս գալիս:

 Դեպքի վայր էին ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր բնակարանում հայտնաբերել էին երիտասարդ աղջկա դի՝ պարանոցը կտրված վիճակում:

Փրկարարների կանչով դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, նրա տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արտակ Կարապետյանը, նույն ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը, Մաշտոցի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի պետ Աշոտ Կոստանյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ, փոխգնդապետ Արման Ցոլակյանը:

Արդեն առավոտյան Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ սպանվածը 23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել է մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի և նշված տանը բնակվում էր վարձակալական հիմունքներով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ